Կրեմլը մերժել է Ռուսաստանում բանտարկված ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովի մոր՝ Լյուդմիլա Սենցովայի խնդրանքը, ով անցած ամիս դիմել էր իր որդուն ներում շհորհելու խնդրանքով:
Ռուսաստանի իշխանությունները պատասխանել են, որ, ըստ ռուսական օրենսդրության, ներման խնդրանքով անձամբ պետք է դիմի դատապարտված անձնավորությունը:
Ավելի վաղ Օլեգ Սենցովն ասել էր, որ ներում չի խնդրի, քանի որ ինքն անմեղ է, իսկ իր բանտարկությունը քաղաքական է:
2015-ին ռուսական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Անցած մայիսի կեսերից 42-ամյա Սենցովն անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա վիճակը ծայրահեղ վատ է գնահատվում: