Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
«Կիսելով Ձեր և Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի մասնավորապես ասված է ցավակցական հեռագրում:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին։
Երեկ Ջենովայում ավտոճանապարհի վրա կառուցված կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, կան մեծ թվով վիրավորներ։