Օգոստոսի 14-ին բազմաթիվ ռումինացիներ 5-րդ գիշերն են անցկացրել դրսում. Բուխարեստում՝ կառավարության շենքի դիմաց, նրանք շարունակել են պահանջել վարչապետի կաբինետի հրաժարականը և կոչ արել պատասխանատվության ենթարկել օգոստոսի 10-ի բողոքի ցույցի ժամանակ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառածներին։
Ավելի քան 400 մարդ դիմել էր բժշկական օգնության, այն բանից հետո, երբ ոստիկանությունը ջրային ռումբեր, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Նմանօրինակ բռնի ուժի դրսևորում Ռուիմինիայում չէր եղել 1990-ականների սկբից։
Օգոստոսի 10-ին ցուցարարների որոշ խմբեր ոստիկանության վրա շշեր և մայթերից պոկած սալիկներ են նետել, սակայն ցուցարարների մեծ մասը խաղաղ է եղել։ Դրանք հիմնականում արտերկրում բնակվող ռումինացիներ են, որոնք վերադարձել են հայրենիք՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար։