ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ խստագույն պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը

ԱՄՆ կոնգրեսի շենքը, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագծի տեքստը: Այն ավելի վաղ ներկայացրել էին մի խումբ սենատորներ՝ Դեմոկրատական կուսակցությունից Լինդսի Գրեմի գլխավորությամբ։

Փաստաթղթի վերանգիրն է՝ «Կրմելի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին օերնք»: Նախագիծը մշակվել է Հուլիսի 16-ին Հելսինկիում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումից անմիջապես հետո։ Այն ներառում է ինչպես քաղաքական հայտարարություններ, այնպես էլ թվարկում է կոնրետ տնետեսական պատժամիջոցները:

Օրինագծում, մասնավորապես, ասված է, որ «Միացյալ Նահանգերը չեն ճանաչում Ղրիմի անեքսիան»։ Այն նաև արգելում է ԱՄՆ վարչակազմին՝ ՆԱՏՕ-ից դուրս գալուն ուղղված քայլեր ձեռնարկել։ Ռուսաստանը, ըստ նախագծի, պատասխանատու է Սկրիպալների թունավորման, կիբերհարձակումների և 2016 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններին միջամտելու համար։ Օրինագծում նաև նշված է՝ հավանական է որ Ռուսաստանը «ռազմական հանցագործություններ է կատարել Սիրիայում»։

Այս փաստաթուղթն ընդունելուց 180 օր անց ԱՄՆ նախագահը պարտավոր է պատժամիոջոցներ սահմանել այն քաղաքական գործիչների և գործարարների նկատմամբ, որոնք կոռուպցիոն գործենություն են ծավալում՝ ի աջակցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Պատժամիջոցներ են նախատեսված այդ անձանց ընտանիքների անդամների, նաև Վլադիմիր Պուտինի հետ կապված կազմակերպությունների հանդեպ:

Օրինագիծը լուրջ սահմանափակումներ է նախատեսում Ռուսաստանի տնտեսության, հատկապես ֆինանսական համակարգի համար։ Օրինակ՝ արգելում է 250 միլիոն դոլարը գերազանցող նեդրումներ կատարել այն ոչ ռուսական էներգետիկ ընկերությունների ծրագրերում, որոնք համագործակցում են ռուսական պետական էներգետիկ ընկերությունների հետ։

Ամբողջովին արգելվում են ներդրումները Ռուսաստանի նավթարդյունաբերության ոլորտում։ Լուրջ սահմանափակումներ են նախատեսված ռուսական պետական պարտատոմսերի հետ կապված: Մասնավորապես, արգելված է 14-օրյա տևողությունը գերազանցող տոմսերում ցանկացած ներդրում: Օրինագիծը փաստացի արգելում է նաև ռուսական գլխավոր բանկերի՝ «Սբերբանկի», ՎՏԲ-ի, «Վնեշէկոնոմբանկի» և «Գազպրոմբանկի» գործունեությունը ԱՄՆ-ում։

Բացի այս, ԱՄՆ հատուկ ծառայությունները 180 օրվա ընթացքում պետք է Կոնգրեսին ներկայացնեն Վլադիմիր Պուտինի և նրա ընտանիքի անդամների անձնական ունեցվածքի ու ակտիվների մասին զեկույց: Օրինագիծն ընդունելուց 90 օր անց էլ պետքարտուղարը պետք է ԱՄՆ Կոնգրեսին հայտնի՝ արդյո՞ք Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող երկիր է, թե ոչ:

Սրանք Ռուսաստանի դեմ երբևէ սահմանված ամենակոշտ պատժամիջոցներն են: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դրանք բնութագրել է որպես «տնտեսական պատերազմ Ռուսաստանի դեմ»։ Սպասվում է, որ հիշյալ օրինագիծը կքննարկվի սեպտեբերին, երբ կոնգրեսականները կվերադառնան ամառային արձակուրդներից։

Այս փաստաթղթի մասին հայտնի է դարձել օգոստոսի 2-ին․ դրան առնչվող տեղեկությունների ֆոնին ռուսական ռուբլին սկսեց սրընթաց անկում ապրել։ Ռուսաստանցի վերլուծաբանները կարծում են, որ նոր պատժամիջոցների կիրառումը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել երկրի ֆինանսական համակարգում և ընդհանրապես տնտեսությունում։