Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 18-ին հյուրընկալելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Սիրիայի պատերազմը, Ուկրաինայի արևելքում շարունակվող բռնությունները և էներգետիկ հարցեր։ Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը:
Հանդիպումը տեղի է ունենալու Բեռլինից դուրս գտնվող Մեզեբերգեի կառավարական շենքում։
Երկու երկրների առաջնորդները վերջին անգամ հանդիպել են մայիսին՝ Սոչիում: