Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը հայտնում է, որ Մոսկվա այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակ է փոխանցել Կրեմլին:
Թվիթերյան իր էջում սենատորը գրել է, որ նամակում ընդգծված է տարբեր ոլորտներում համատեղ գործելու կարևորությունը՝ սկսած ահաբեկչության դեմ պայքարից մինչև մշակութային միջոցառումների կազմակերպում:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է այդ տեղեկությունը: