Թուրքիայի նախագահը սեպտեմբերին կայցելի Գերմանիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Հրապարակվել է Թուրքիայի նախագահի Գերմանիա կատարելիք այցի ժամկետները: Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Գերմանիա է այցելելու սեպտեմբերի 28-29-ը:

Էրդողանը բանակցություններ է վարելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: