ՊԲ պայմանագրային զինծառայող է մահացել՝ դժբախտ պատահարի հետևանքով․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Երեկ ժամը 17:30-ի սահմաններում մահացել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի 36-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Ռաշիդի Հովակիմյանը, Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ դժբախտ պատահարի հետևանքով, նախնական տվյալներով` լճում լողանալիս:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում: