Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ առաջիկա ժամերին Սպիտակ տունը կհայտարարի Իրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների մի մասի վերականգնման մասին, նշելով, որ կհրապարակվեն դետալներ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, պատժամիջոցների համաձայն՝ իրանական կառավարությանը կարգելվի դոլար գնել, սահմանափակումներ կմտցվեն իրանական արտադրանքի արտահանման վրա, գրում են, որ պատժամիջոցներն առնչվելու են նաև պարսկական հայտնի գորգերի արտահանմանը:
Երեք ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարեց 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:
Տե՛ս նաև այստեղ