Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, չնայած միջազգային պատժամիջոցներին, Հյուսիսային Կորեան 2018 թվականին շարունակել է միջուկային հրթիռների փորձարկումները, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի ռազմական ծրագրի մասին զեկույցը, որը երեկ ներկայացվել է ՄԱԿ-ի պատժամիջոցների հարցերով հանձնաժողովին, փաստում է, որ Փհենյանը «շարունակում է արհամարհել Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ ապօրինի փոխադրումների միջոցով էականորեն մեծացնելով նավթամթերքի, տեքստիլի արտահանումը՝ ստանալով միլիոնավոր դոլարներ»: Ըստ զեկույցի՝ Փհենյանից տեքստիլ են գնել են Չինաստանը, Հնդկաստանը, Մեքսիկան, Թուրքիան, Ուրուգվայը: ՄԱԿ-ի փորձագետների պնդմամբ՝ Հյուսիսային Կորեան շարունակել է նաև զենքի մատակարարումները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին:
Նախօրեին մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Ռուսաստանը, անտեսելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, շուրջ 10 հազար հյուսիսկորեացիների աշխատանքով է ապահովել: Նույն օրը ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան «Ագրոսոյուզ» բանկի նկատմամբ, որն, ըստ ամերիկյան իշխանությունների, աշխատել է հյուսիսկորեական իշխանությունների հետ, մասնավորապես, ֆինանսական հոսքերը արտասահմանից Հյուսիսային Կորեա հասցնելու գործում: