Միացյալ Նահանգների անվտանգության և հետախուզության պաշտոնյաները Սպիտակ տանը կայացած ճեպացրույցում ասել են, որ Ռուսաստանը շարունակում է օգտագործել «լայնածավալ մեթոդներ» ամերիկյան հասարակությունը պառակտելու համար, և իրենք շարունակում են մտահոգված լինել ԱՄՆ-ի ընտրական անվտանգության հարցերով:
«Մենք շարունակում ենք տեսնել Ռուսաստանի կողմից տարածված հաղորդագրությունների քարոզարշավ, որի նպատակն է փորձել թուլացնել և պառակտել Միացյալ Նահանգները», - հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը։
«Մենք այսօր այստեղ ենք՝ ասելու ամերիկյան ժողովրդին, որ գիտակցում ենք սպառնալիքը, այն իրական է ու այն շարունակվում է, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի օրինական ընտրություններ անցկացվեն, որոնց ամերիկյան ժողովուրդը կարող է վստահել», - ասել է նա: