Ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի լրագրողին 11 օր փնտրելուց հետո մահացած են գտել Նիժնի Նովգորոդ քաղաքում:
Թերթի խմբագիրը կայքէջում գրել է, որ դեռևս չեն պարզել դեպքի մանրամասները:
Անցած շաբաթ խմբագրությունը հայտնել էր, որ անհետացել է 38-ամյա թղթակից Սերգեյ Գրաչովը, վերջին անգամ նրան տեսել էին հուլիսի 21-ին Նիժնի Նովգորոդի «Շերատոն» հյուրանոցում:
Ռուսաստանի քննչական կոմիտեն խոստացել է մանրամասներ հաղորդել դիահերձումից հետո: