Մարգվելաշվիլին մեղադրում է Ռուսաստանին Վրաստանի մի հատվածում անօրինական գործողությունների համար

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ելույթ է ունենում «Վեհանձն գործընկեր - 2018» զորավարժությունների բացման արարողության ժամանակ, 1-ը օգոստոսի, 2018թ․

Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ որոշ այլ պետությունների մասնակցությամբ երկշաբաթյա զորավարժությունների բացման արարողության ժամանակ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեղադրել է Ռուսաստանին իր երկրի մի հատվածում անօրինական գործողություններ իրականացնելու համար:

«Այսօր դուք այն հողի վրա եք, որի 20 տոկոսը ապօրինաբար զավթել է հարևան Ռուսաստանը», - հայտարարել է Մարգվելաշվիլին:

«Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը՝ 4-հոգանոց սպայական կազմով:

Ռուսաստանը զուգահեռաբար իր զորավարժություններն է անցկացնում Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, որը սահմանակից է Վրաստանին: