48 կոնգրեսականներ Դոնալդ Թրամփին կոչ են անում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

48 կոնգրեսականներ՝ թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցության անդամներ, ստորագրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը, որով նրան կոչ են անում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նամակն այսօր ուղարկվել է ԱՄՆ-ի նախագահին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը երեկ հայտնել էր, որ մտադրություն կա կազմակերպել Հայաստանի վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը, և այժմ այդ նպատակով քննարկումներ են ընթանում: