«Ալեքս Հոլդինգը» ամբողջությամբ վերականգնել է 5,2 միլիարդ դրամի հարկային պարտավորությունը

Արխիվ

«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջադրված 5,2 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունը վերականգնվել է, հաղորդում են ՊԵԿ-ից:

ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել էր բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությաննն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 մլրդ. դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով):

«2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարակային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է»,- հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: