Ըստ Բաքվի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը համաձայնեցված է

Բաքուն և Երևանը համաձայնել են երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Նյու Յորքում: «Интерфакс-Азербайджан»-ի փոխանցմամբ՝ այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերին:

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին, Բրյուսելում: