Ֆիլիպիններում ոչնչացվել են մաքսանենգ ճանապարհով երկիր բերված վեց տասնյակ թանկարժեք ավտոմեքենաներ ու մոտոցիկլներ, որոնց ընդհանուր արժեքը 5․5 միլիոն դոլար է գնահատվել:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկուշաբթի օրը ներկա է գտնվել մաքսանենգ մեքենաների ոչնչացմանը՝ ծանր տրակտորները դրանք ճզմել են թրթուրների տակ:
«Ես որոշեցի ոչնչացնել այս ապրանքները, որովհետև մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր երկիրը ներդրումների և բիզնեսի համար բարենպաստ վայր է», - ասել է երկրի ղեկավարը: