Տաջիկստանի իշխանությունները նաև ահաբեկչության վարկածն են դիտարկում չորս արտսահմանցիների դեմ երեկ իրականացված մահաբեր հարձակման գործում: Արյունալի միջադեպը տեղի էր ունեցել Խաթլոնի շրջանում․ ըստ ականատեսների, հանցագործները նախ ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել հեծանվորդներին, ապա հարձակվել հրազենով ու դանակներով:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննությունը վերահսկվում է անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից: Ներկա դրությամբ չորս մարդ ձերբակալվել է, ևս երկուսը՝ սպանվել՝ անվտանգության ուժերին դիմադրություն ցույց տալու ժամանակ: