Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է

Երկրաշարժ Ինդոնեզիայում, Լոմբոկ, 29 հուլիսի, 2018թ.

Ինդոնեզիայում 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ: Հազարավոր տներ վնասվել են:

Երկրաշարժը տեղի է ունեցել Բալի կղզուց 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լոմբոկ կղզում, որը միջազգային զբոսաշրջության ամենասիրված կենտրոններից է:

Արտակարգ իրավիճակների գործակալությունը հայտնել է, թե զոհերի թիվը, հավանաբար, կավելանա: