«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում է Նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Վերլուծաբաններն արձանագրում են՝ Հայաստանի նոր իշխանությունը, չփոխելով արտաքին քաղաքական կուրսը, ձգտում է փոխել դրա բովանդակությունը և բարձրացնել հավասար գործընկերության, իսկ Ռուսաստանի դեպքում՝ նաև դաշնակցային պարտավորությունների կատարման մակարդակը:

Հայաստանը փորձում է միջազգային ասպարեզում հանդես գալ ինքնիշխանության դիրքերից: Սա ակնհայտ դարձավ, մասնավորապես, Փանիկում ռուսական միջադեպի առնչությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ուղիղ տեքստով դժգոհեց Եվրամիությունից՝ նշելով, թե կա՛մ պետք է Թավշյա հեղափոխությունից հետո հայտարարությունների ոգևորության մակարդակն իջեցնել, կա՛մ քաղաքականությունը փոխել:

Այս ամենի մասին է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկի» հյուրերի՝ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ: