Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը եկող շաբաթ կայցելի Ադրբեջան

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուլիսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Բաքվում ԵՄ դեսպան Դենիս Դանիիլիդիսը:

Ըստ դեսպանի, ԵՄ հատուկ ներկայացուցիչը Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկելու է անվտանգության հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը: