Արմեն Գևորգյանը «մարտի 1-ի» գործով կանչվել է հարցաքննության

Արմեն Գևորգյան, արխիվ

«Ազատության» հարցին ի պատասխան, ՀՔԾ խոսնակն այսօր հաստատեց, որ երեկ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «մարտի 1-ի» գործով կանչվել է հարցաքննության: ՀՔԾ-ն այս պահին այլ մանրամասներ չի հաղորդում:

Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: