Հունաստանում հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 82-ի

Հունաստան - Մատի գյուղը հրդեհից հետո, 26-ը հուլիսի, 2018թ․

Աթենքի մոտակայքում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 82-ի։ 30 մարդ անհետ կորած է համարվում։

Երեկ Հունաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Տոսկան հայտարարել է, թե հնարավոր է, որ հրդեհը դիտավորյալ է կազմակերպվել, քանի որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ բռնկումները միաժամանակ մի քանի տեղում են սկսվել և կարճ ժամանակահատվածում տարածվել: