Միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Ադրբեջանին «զրո հանդուրժողականության» քաղաքականություն վարել ոստիկանության և իրավապահ այլ կառույցների աշխատակիցների կողմից խոշտանգումների նկատմամբ:
«Նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը պետք է նաև պատշաճ հետաքննություն կատարի խոշտանգումների ենթադրյալ դեպքերով», - ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
Մեկ շաբաթ առաջ Եվրոպայի խորհուրդն էր հայտարարել, որ Ադրբեջանում ոստիկանական կտտանքները «համակարգային և էնդեմիկ բնույթ են կրում»: Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը 2004-2017թվականներին Ադրբեջան կատարած 6 այցերի ընթացքում ընդգծել է, որ ողջ իրավապահ համակարգը «կոռուպցիայի և անպատժելիության մեջ է»: