Հայկական կողմը ժամանակ է խնդրել. Մամեդյարով

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2018թ․

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հնարավորությանը, ասել է, թե հայկական կողմը ժամանակ է խնդրել բանակցային գործընթացին ծանոթանալու համար:

Ինչ վերաբերում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը, նա ասել է, թե արդեն համաձայնության են եկել, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա գալիք սեպտեմբերին:

Մամեդյարովը այս մասին խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում: Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով Բաքու է ժամանել հուլիսի 24-ին:

Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին՝ Բրյուսելում: