Միացյալ Նահանգների ռազմական ղեկավարները չեն ցանկանում աշխատել ռուսական զինված ուժերի հետ՝ քննարկելու սիրիացի փախստականների հայրենիք վերադարձին օգնելու հարցում համագործակցության հնարավորությունները, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում: Ի պատասխան՝ հնչել է Մոսկվայի խիստ արձագանքը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայտարարել է, որ առնվազն առայժմ չի պատրաստվում համագործակցել Ռուսաստանի հետ: Պենտագոնի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս անհանգստացած են ռուսական զինված ուժերի հետ աշխատելու հեռանկարով, քանի որ Ռուսաստանը Սիրիայի քաղաքացիական պատերազմում հակառակ կողմում է։