Հունաստանում հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասավ 74-ի

Հունաստան - Հրդեհի հետևանքները Մատի գյուղում, 24-ը հուլիսի, 2018թ․

Աթենքի մոտակայքում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 74-ի:

Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվում է։ Հարյուրավոր հրշեջներ պայքարում են կրակի դեմ, փրկարարները նավերի և ուղղաթիռների օգնությամբ բնակիչներին հեռացնում են վտանգավոր վայրերից:

Հունաստանի մայրաքաղաքի արվարձանների որոշ բնակիչներ ապահովության նկատառումներով լքել են իրենց տները։

Երկրում եռօրյա սուգ է հայտարարված:

Հայաստանի վարչապետը և նախագահը երեկ ցավակցական հեռագրեր են հղել Հունաստանի իրենց գործընկերներին: