Ռուսաստանցի իրավապաշտպանը բանտարկյալի դաժան ծեծի տեսանյութը հրապարակելուց հետո լքել է երկիրը

Ռուսաստանցի իրավապաշտպան Իրինա Բիրյուկովա, արխիվ

Ռուսաստանցի իրավապաշտպան Իրինա Բիրյուկովան, ով «Նովայա գազետա» պարբերականին է տրամադրել բանտարկյալի դաժան ծեծը պատկերող տեսանյութը, լքել է երկիրը և պետական պաշտպանություն խնդրել իրավապահ մարմիններից:

«Հասարակական դատավճիռ» հիմնադրամը երեկ հայտարարել է, որ Բիրյուկովան, ով այս հասարակական կազմակերպության փաստաբան է, հեռացել է տեսանյութի հրապարակումից մեկ օր հետո։

Բիրյուկովան նամակ է հղել Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին` կոչ անելով իշխանություններին ապահովել իր և իր ընտանիքի անվտանգությունը: