Թեհրանում համոզված են, որ Թրամփի վերջին հայտարարությունները հոգեբանական պատերազմի դրսևորումներ են

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մարտիկ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանի դեմ վարվող հոգեբանական պատերազմի վառ դրսևորում են: Այսօր Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղոլամհոսեյն Ղեյփարվարը:

«Մենք երբեք չեն հրաժարվի մեր հեղափոխական գաղափարներից: Թշնամիների կողմից ցանկացած ճնշում կարժանանա մեր կոշտ դիմադրությանը: Ամերիկայի ցանկությունն Իրանի ոչնչացումն է: Թրամփը, սակայն, ոչինչ էլ չի կարող անել մեր երկրին»,- ISNA գործակալության փոխանցմամբ հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարաը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում արած գրառման միջոցով զգուշացրել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին, այլապես կտուժի այնպիսի հետևանքներից, որոնց պատմության ընթացքում հազվադեպ են բախվել»: