Նոր հոսանքազրկումներ Ադրբեջանի մայրաքաղաքում

Բաքվի մետրոն հոսանքազրկումից հետո փակվել է, 3-ը հուլիսի, 2018 թ․

Ուրբաթ երեկոյան նոր հոսանքազրկումներ են արձանագրվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Մի քանի ժամ շարունակ հոսնքազրկված է եղել Բաքվի Խաթամիի և Նիզամիի շրջանների զգալի մասը:

«Ազերէներջի» ընկերության պնդմամբ՝ հոսանքազրկումները տեղի են ունեցել բարձրավոլտ էլեկտրագծերում առաջացած կարճ միացումների պատճառով: Սա այս ամիս թվով երրորդ զանգվածային հոսանքազրկման դեպքն է Ադրբեջանի տարածքում: Նախորդ երկու հոսանքազրկումները արձանագրվեցին հուլիսի 3-ին և 12-ին: