Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Միացյալ Նահանգների նախաձեռնությունը, որի նպատակն էր արգելք սահմանել Հյուսիսային Կորեա վերամշակված նավթի մատակարարումների նկատմամբ:
Պաշտոնական Վաշինգտոնի պնդմամբ՝ Փհենյանը զբաղված է նավթի ապօրինի ներկրմամբ, ինչը նշանակում է, որ Հյուսիսային Կորեան գաղտնի կերպով ավելի շատ նավթ է ներկրում, քան թույլատրված է ՄԱԿ-ի պատժամիջոցներով:
ՄԱԿ-ը անցած տարի պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ըստ որի՝ այդ երկիրը յուրաքանչյուր տարի չի կարող 4 միլիոն բարել հում նավթից ավելի ներմուծել: