Թրամփը հանձնարարել է աշնանը Պուտինին հրավիրել Վաշինգտոն․ Սպիտակ տուն

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները Հելսինկիում համատեղ ասուլիսի ժամանակ, 16-ը հուլիսի, 2018թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր աշխատակազմին աշխատանք տանել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Վաշինգտոն հրավիրելու նպատակով: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:

Խոսնակն իր թվիթերյան գրառմամբ մանրամասնել է, որ նախագահ Թրամփը հանձնարարել է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ այս աշնանը հրավիրել նախագահ Պուտինին Վաշինգտոն, և քննարկումներն արդեն ընթացքի մեջ են:

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահները ընդամենը չորս օր առաջ են հանդիպել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: