Նոր ԸՕ նախագիծը մշակող հանձնախմբերին ի վերջո կհաջողվի՞ հանգել կոնսենսուսի՝ քննարկում «Տեսակետների խաչմերուկում»

Արտակ Զեյնալյանը և Արփինե Հովհաննիսյանը «Ազատության» տաղավարում, 16-ը հուլիսի, 2018 թ․

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն news.am-ին տված հարցազրույցում հիշատակել էր․ «Նախկինում հանձնաժողովը խորհուրդ է տվել, որ ընտրական օրենսդրությունը չփոխվի ընտրություններից մեկ տարի առաջ։ Այդ ժամանակահատվածը բարեփոխումների անցկացման համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածն է, բայց դա վերջնական չէ, կարող են լինել հատուկ դեպքեր, որոնք պահանջում են արագ գործողություններ կամ արձագանք»:

Թեև կառավարության ծրագրի համաձայն՝ մինչև մյուս տարվա գարունը Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, այժմ ընտրական օրենսդրության բարեփոխումներով, զուգահեռաբար, զբաղվում է միանգամից երկու հանձնախումբ՝ մեկը կառավարությունում, մյուսը՝ Ազգային ժողովում, և այդ հանձնախմբերը, գոնե առայժմ, ընդհանուր հայտարարի չեն հանգել:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերը նշված հանձնախմբերին անդամակցող պաշտոնյաներ են՝ ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում