Բավարիան Ավստրիայի հետ սահմանին սկսել է ստուգել քաղաքացիների փաստաթղթերը

Բավարիա-Ավստրիա սահմանին գերմանացի ոստիկանը ստուգում է քաղաքացու ինքնությունը հաստատող պլասիկ քարտը

Գերմանիայի դաշնային ամեախոշոր նահանգի՝ Բավարիայի ոստիկանությունը Ավստրիայի հետ սահմանին այսօրվանից սկսել է ստուգել սահմանը հատող քաղաքացիների և ավտոմեքենաների փաստաթղթերը: Ստուգումների նպատակը անօրինական միգրանտների հոսքը կարգավորելն է: Ընդդիմախոսները մտահոգություն են հայտնում, որ սահմանային ստուգումները կխարխլեն Եվրամիության տարածքում ազատ տեղաշարժվելու Շենգենյան համաձայնագիրը:

Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը այցելել է անցակետերից մեկը, որտեղ հայտարարել է, թե սահմանային ստուգումները անվտանգության ճարտարապետության կարևոր տարրերից մեկն է:

Այս ամսվա սկզբին Ավստրիան հայտարարել էր, որ Գերմանիայի գործողությունները իրեն կհարկադրեն նույն քայլերի դիմել Ավստրիայի հարավային սահմանին:

Վերլուծաբանները գտնում են, որ Բեռլինի և Վիեննայի նախաձեռնությունը Եվրոպայում կարող է «դոմինոյի ազդեցություն» ունենալ: