Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդում է, որ Սլովակիան երեկ Մոսկվային է արտահանձնել Հյուսիսային Կովկասում ահաբեկչական հարձակումներին մասնակցելու մեջ կասկածվող՝ ազգությամբ չեչեն Ասլան Յանդիևին:
Մասնավորապես, նա նաև կասկածվում է 2006 թվականին Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում իրականացված ահաբեկչական հարձակմանը մասնակցելու մեջ:
Ըստ Անվտանգության դաշնային ծառայության՝ 40-ամյա Ասլան Յանդիևը Շամիլ Բասաևի զինված խմբավորման անդամ էր: 2010 թվականին կեղծ փաստաթղթերի միջոցով նա Ռուսաստանից մեկնել էր Եվրամիություն: