Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշմամբ Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Որոշումը հրապարակված է Հայաստանի կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:
Գեներալ Արզումանյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել վարչապետ Փաշինյանի հունիսի 27-ի որոշմամբ: