Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանն ու արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը Երևանի Ազատության հրապարակում, արխիվ

Կառավարական առանձնատանը երկուշաբթի օրը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Ըստ կառավարության ֆեյսբուքյան էջի, առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: