ԱՄՆ-ում Ռուսաստանի գաղտնի գործակալ լինելու մեղադրանքով ռուս կին է ձերբակալվել

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Թվիթերում անդրադառնում է Մարիա Բուտինայի ձերբակալությանը, 16-ը հուլիսի, 2018թ․

ԱՄՆ-ում ռուս կին է ձերբակալվել, ում մեղադրում են Ռուսաստանի կառավարության գաղտնի գործակալ լինելու մեջ:

Երեկ Վաշինգտոնում կայացած դատական նիստում դատախազները պնդել են, որ 29-ամյա Մարիա Բուտինան կապեր է հաստատել ԱՄՆ քաղաքական գործիչների հետ ու փորձել է ներթափանցել ամերիկյան քաղաքական կազմակերպություններ, մասնավորապես` Ազգային հրաձգային ընկերակցություն, որը զենքի հզոր լոբբիստական կազմակերպություն է, և տվյալներ փոխանցել Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաներին: