ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից նավթի ձեռքբերման համար պատժամիջոցների հարցում «քննարկել բացառությունները»

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, արխիվ

ԱՄՆ-ը բացառություններ է նախատեսում Իրանից նավթի ձեռքբերման համար պատժամիջոցներում։ Այն երկրները, որոնք շարունակում են իրանական նավթ գնել, կարող են խուսափել պատժամիջոցներից` «զգալի կրճատումներ» կատարելով միջև տարեվերջ, երբ Վաշինգտոնը կրկին Թեհրանին նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի:

«Մենք ցանկանում ենք, որ նավթի գնումները հասցվեն զրոյի, բայց որոշ դեպքերում, երբ մարդիկ չեն կարողանա դա անել, մենք կքննարկենք բացառությունները», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին։

Իրանական նավթի մի շարք խոշորագույն գնորդներ, մասնավորապես՝ Ճապոնիան և Հնդկաստանը, հայտարարել են, որ մինչև նոյեմբեր չեն կարող կրճատել Իրանից նավթի ներմուծումները առանց իրենց տնտեսությունները վնասելու:

Սպասվում է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումը տեղի կունենա երկու փուլով` օգոստոսին և նոյեմբերին:

Մայիսի 8-ին Միացյալ Նահանգները խզեց Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը և տեղեկացրեց, որ առևտրային պատժամիջոցներ է կիրառելու Իրանի և այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես գործունեություն կծավալեն Իրանի հետ: