Ռուսաստանի ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը կայցելի Հայաստան

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հուլիսի 17-19-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը` ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: