Վրաստանի խորհրդարանը վստահության քվե տվեց փոփոխված կառավարությանը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն խորհրդարանի արտահերթ նիստում

Երկար քննարկումներից հետո կառավարությանը վստահություն հայտնելու հարցը Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստում քվեարկության է դրվել հուլիսի 14-ի կեսգիշերից անց: Կողմ են քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 12-ը:

36-ամյա վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարությունը առաջնահերթություններ է հայտարարել երկրի խաղաղ վերամիավորումը, տնտեսական բարեփոխումների խորացումը և ինտեգրումը Եվրաատլանտյան կառույցներին:

Վրաստանի նոր կառավարությունում 11 նախարարություն կա, նախկին 14-ի փոխարեն: Գերատեսչությունների թիվը վարչապետի առաջարկով կրճատվել է պետական միջոցները տնտեսելու նպատակով:

Մեկնաբանները նշում են, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի վստահությունը վայելող նախարարների մեծ մասը, այդ թվում ուժային բլոկի նախարարները, մնացել են իրենց պաշտոններում: