Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա:
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, հուլիսի 14-ին Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:
Հուլիսի 15-ին հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:
Հունիսի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաքում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը ներկա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: