ԼՂ ՊԲ-ում անցկացվում են ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայող սպաների հավաքներ

Զորավարժություններ ԼՂ ՊԲ-ում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում երեկվանից մեկնարկել են ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայություն իրականացնող սպայակազմի ներկայացուցիչների եռօրյա հրամանատարական հավաքները:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հավաքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու մարտի տարբեր տեսակներում ռադիոխանգարման գործառույթների իրականացմանը, անօդաչու թռչող սարքերի ու հակառակորդի խոցման այլ միջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Հավաքների ավարտին մասնակիցները հանձնելու են ստուգարքներ, որոնց արդյունքում նախորոշվելու են առաջիկա անելիքների առաջնահերթ ուղղությունները: