ԱԺ փոխնախագահը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի և Սեյմի նախագահների հետ

Լուսանկարը՝ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը այսօր Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկիի և Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը:

Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, մասնակցում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին, փոխանցում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: