Reuters. Իսրայելը Սիրիայի հարցում գործարք է առաջարկում Ռուսաստանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Մոսկվա, Կրեմլ, 11-ը հուլիսի, 2018թ.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում, կոչ է արել ռուսաստանյան իշխանություններին նպաստել իրանական զորախմբի դուրսբերմանը Սիրիայի տարածքից:

Reuters գործակալությանն այս մասին հաղորդել է իսրայելական պատվիրակության անդամներից մեկը, փոխանցելով Նեթանյահուի` Պուտինին ուղղված հետևյալ խոսքերը. - «Իսրայելը չի առարկի Բաշար Ասադի հետագա պաշտոնավարման դեմ, եթե իրանական զորքերը դուրս բերվեն Սիրիայից: Մենք որևէ քայլ չենք ձեռնարկի Ասադի դեմ, իսկ դուք կօգնեք մեզ հեռացնել իրանցիներին»: