ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Չինաստանում քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքային խումբը Չինաստանի Նանկին քաղաքում մասնակցում է «Փոլի Դիֆենս» ընկերության ղեկավարության հետ անցկացվող ռազմատեխնիկական համագործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: