Քիչ առաջ ավարտվել Նիկոլ Փաշինյան-Էմանուել Մակրոն հանդիպումը, որը տևեց մոտ կես ժամ: Կողմերը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահը շնորհավորեց Հայաստանի վարչապետին թավշյա հեղափոխության հաջող ավարտի համար:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընդունվելուց հետո առաջին անգամ աշխատանքային այցով Բրյուսելում է, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: