Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՄԹ Համայնքների պալատն այսօր հավանություն է տվել Հայաստան- Եվրամիություն համաձայնագրին, այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման։
Այս մասին «Թվիթերում» գրառում է կատարել Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: