Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հատուկ գործողություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատում, բերման է ենթարկվել Մարտունու զինկոմը։
Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։ Թե ինչ գործողություն է իրականացվել Մարտունու զինվորական կոմիսարիատում, և ինչ պատճառով է բերման ենթարկվել զինկոմը, ԱԱԾ-ն առայժմ մանրամասներ չի հրապարակում։