Էդվարդ Միլիտոնյանը կշարունակի գլխավորել Հայաստանի գրողների միությունը

Այսօր Գրողների միության հրավիրած 19-րդ համագումարում միության նախագահ վերընտրվեց բանաստեղծ, արձակագիր Էդվարդ Միլիտոնյանը:

Համագումարի պատվիրակներն առաջադրել էին միայն Միլիտոնյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ համագումարն ընտրեց ՀԳՄ նախագահին և վարչության անդամներին:

Էդվարդ Միլիտոնյանը Հայաստանի գրողների միության նախագահ է ընտրվել 2013 թվականին կայացած արտահերթ համագումարում: